Հայտնում ենք, որ հունիսի 14-ին ավարտվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (1700 հա տարածք), Արագածոտնի (1340 հա տարածք ) և Հրազդանի (1400 հա տարածք) «Անտառտնտեսություններում» անցկացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները:
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: