Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանների բնակավայրերին

Կարկտահարություն Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:

Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:

Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել