Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունիսի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց:

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի` բարեկամական խմբերի կազմերին վերաբերող որոշման մեջ:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ԱԺ պատվիրակության կազմում Անուշ Բեղլոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը: Իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը կփոխարինի Անուշ Բեղլոյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել