Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել ապրիլյանի և 44-օրյայի հերոսների նկարները

Հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել