«Դատախազությունը կպարզի». Ռուստամ Բաքոյանը՝ կնոջը ծեծելու լուրերի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տարածված այն լուրին, թե ինքը բռնություն է գործադրել իր քաղաքացիական կնոջ նկատմամբ:

«Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երկրորդ՝ գործը Դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է, այսքանը կարող եմ ասել»,-նշեց պատգամավորը:

Լրագրողի հարցին ի պատասխան, նա նշեց, որ ճանաչում է այդ կնոջը և այլ մեկնաբանություն չի ցանկանում անել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տարածված նյութն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել