Գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ Հանրապետությունում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Իրականացվել է 10 782 թեստավորում: Առողջացել է 47 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, որոնցից 412 668-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 625 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 120 713 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել