Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունիսի 7-ին Շիրակի մարզի ջրային տարածքներում ջրահեղձման դեպքերի կանխարգելման մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հանձնարարել՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի՝ Շիրակի մարզի տարածքում Մանթաշի, Թավշուտի, Արփիի, Կառնուտի, Սառնաղբյուրի և Վարդաքարի ջրամբարների պատասխանատուներին․
2022 թվականի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ջրամբարների տարածքներում սահմանել ուժեղացված շուրջօրյա հերթապահություն»։
Հրամանում նաև նշվում է, որ կարգելվի անսարք կամ ինքնաշեն լողամիջոցներով ջրամբարների ջրային տարածք մուտք գործել։