Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 27-ին որոշում է ստերագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և 34-րդ կետով.
1. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում 1-ին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ին.
2. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին.
3. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին.
4. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին.
5. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում 5-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին.
6. «Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի շարունակական զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Կատրին Ղազարյանին»:
Մայիսի 30-ի որոշման համաձայն՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2022 թվականի 13-րդ մրցույթ-փառատոնում բացառիկ ելույթի և «Տարվա հայտնություն» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հարվածային գործիքների բաժնի սովորող Հրանտ Մանուկյանին:
Մայիսի 27-ի մեկ այլ որոշմամբ Երևան քաղաքի քաղաքաշինության բնագավառում երկարամյա և նշանակալի ավանդի, ինչպես նաև մասնագիտական բարձր որակների և ցուցաբերած պատասխանատվության համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել Սիրեկան Օհանյանը։
Մայիսի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի առողջապահության համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատելու համար «Նոր Արաբկիր» ԱԿ» փակ բաժնետիրական ընկերության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով․
1. Գրիգորյան Լաուրա բժիշկ-ներզատաբան,
2. Ղանագուլյան Գայանե բժիշկ-լաբորանտ,
3. Գրիգորյան Սուսանբար տեղամասային բուժքույր,
4. Ղազինյան Լաուրա ուլտրաձայնային կաբինետի բուժքույր,
5. Դարմոյան Հասմիկ հավաքարար։