Քանի՞ օր է տևում հղիության և ծննդաբերության արձակուրդը

Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդը տրվում է՝

  • 140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
  • 155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
  • 180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այս մասին տեղեկանում ենք միասնական սոցիալական ծառայությունից։

Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատու­նակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխա­տունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի uերիան ու համարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել