Նոր մարտավարության խնդիր ունենք․ Իշխան Սաղաթելյան

Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո Շարժումն ընդլայնելու ուղղությամբ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք: Մի բան ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` որևէ պարագայում, որևէ կերպ նահանջ, հետքայլ չի լինելու:

Պատասխանեմ բոլոր այն խոսակցություններին, որ անընդհատ շրջանառվում են` մարելու, կասեցվելու, հետքայլ անելու մասին։ Չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քննարկումները Շարժումն ավելի ընդլայնելու, նոր թափ հաղորդելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են:

Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր։ Բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետևաբար, այո՛, հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ:

Եթե դուք տեսել եք, այս 40 օրվա ընթացքում մենք ինչ անհրաժեշտ եղել է արել ենք` սկսած հետևողական անհնազանդության ակցիաներից, շենքերը շրջափակելուց, բայց այս ամենը պահելով որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք…

Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել