ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող գործով պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ ՔՕ 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը` հանցակցությամբ) մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Հարկ է նշելը, որ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն դատախազին հասցեագրված բողոքից հետո։
Դատախազը, բավարարելով իմ կողմից ներկայացված բողոքը և վերացնելով քննիչի՝ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, վարույթն իրականացնող քննիչին քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ցուցում է տվել»,-նշել է նա։