Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով:

Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է՝ դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել