Կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թմրանյութ. ՔԿՀ

2022 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկությամբ վերջինիս տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հաշիշ տեսակի թմրանյութին նմանվող, 2,50 և 1,65 գրամ քաշերով, դարչնագույն և մոխրագույն զանգվածներ, ինչպես նաև՝ 3 հատ «Buprenorphine» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:

Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ քաղաքացին ձերբակալվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել