Ավտովթարի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. Աշոտ Սարգսյան

Առողջապահության նախարարի նախկին խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վայոց ձորի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ Երևան-Մեղրի ավոտճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, պաշտպանության նախարարության Կամազ մակնիշի ավտոմեքենան անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել