Ջրբաժանը այն էր, որ այսուհետ մեր ժողովրդի և իշխանության ջրերը մի առվով չեն գնալու: Հունիսի 3-ից հետո իշխանությունն ապացուցեց, որ մենք այլևս մեկ նավի մեջ չեն: Ինքն առանձնացավ և գնում էայլ առվակով և ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Սա ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ պետություն, հայրենիք և նրանց՝ ովքեր ուզում են երկիրը կտոր-կտոր հանձնել թշնամուն: Հետևաբար պետք է մեր գետը ավելի հունավորել, իսկ նրանց առվակը՝ չորացնել»,- ասաց նա: