Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց Գլխավոր դատախազին

«Դիմադրություն» շարժման 35 օրերի ընթացքում ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների բրեման է ենթարկվել 2100 հոգի: Իրականում մեր հաշվարկներով այդ թիվ կազմում է 2500: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի, որից 27-ը այս պահին կալանքի տակ են: Մի քանի գործեր դեռ քննարկվում են: Կան նաև հարուցված քրեական գործեր և տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա ասում եմ, որպեսզի հասկանաք իշխանության խուճապը»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ որևէ բռնություն ու ճնշում իրենց շարժումը կասեցնել չի կարող:

ԱԺ փոխնախագահը դիմելով Գլխավոր դատախազին կոչ արեց բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել:

«Բոլոր այն ոստիկանները, որոնք չունեն տարբերանշաններ, նրանք ոստիկանի հագուստով հանցագործներ են կամ ոչ ոստիկաններ՝ ոստիկանների հագուստով: Այդ մարդիկ ղեկավարվում են այլ տեղերից և Գլխավոր դատախազությունը պարտավոր է կոնկրետ և ստակ քայլեր ձեռարկել այս ուղղությամբ»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել