Բոլորս վրդոհվում ենք միջազգային կառույցների լռությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի: Այդ գինը վճարվել է Արցախի հարցի կարգավորման բանակցություններով, որովհետև Փաշինյանը ինչ-որ բան է խոստացել այդ լռության դիմաց: Պարզապես չեն լռում երբեք»,- ասաց նա:
Պատգամավորը դիմելով Հայաստանում ԵՄ դեսպանին, ասաց որ վերջինս անհասկանալի լռություն է ցույց տալիս:
«Այն հրեշավոր վայրագությունները, որոնք իրականացվեցին ժողովրդի դեմ, տեղի են ունեցել ԵՄ դեսպանատան դիմաց և դուք չէիք կարող դա չտեսնել: Իմ տեղեկություններով շուտով ավարտվելու է ձեր առաքելությունը, որովհետև նման դիվանագիտական կարիերան չի կարող երկար շարունակվել, բայց դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան, որի դռան մետ քաղաքացու էին ծեծում ու կրակում, իսկ դուք լուռ էիք»,- ասաց նա: