Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:

Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի Օթելլո դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի Ժայռը պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի Վարդանանք վեպից, Կարինե, Խաթաբալա, Երկունք, Արևիկ և այլ կինոֆիլմերից:

Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենք քաղաքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դերասան Վրեժ Հակոբյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել