Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հունիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
««ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության 48-րդ կետի 2-րդ ենթակետով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի 28-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետով իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշած կատարելու համար «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը»։