Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և ընթերցեց․
«Գրել է․ ուզում եմ, որ բոլորն իմանան ճշմարտությունը՝ 1920 թվականին Սովետական միության որոշմամբ մեր պատմական հողը՝ արևելյանը Զանգեզուրը բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին, սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ։
Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախոց չի սահմանափակվելու՝ հենց սրա մասին ենք ասում։ Ակնհայտ է, որ թշնամին հավակնություն ունի նաև Սյունիքի նկատմամբ և այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, և եթե այս դավաճանները մնան՝ թշնամին շարժվելու է դեպի Երևան։ Հենց սրա համար էինք ասում՝ հեռացի, որ մնացորդը կարողանանք փրկենք։
Հայ ժողովուրդը այս ամենը համարում է ժամանակավոր և սրանցհեռացումից հետո մենք տեր ենք մեր երկրին։ Այսօր թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանում ունի հենարան, երբ այդ հենարանը ջարդենք այդ ծրագրերը կիսատ են մնալու և այդ օրանից հայ ժողովորդի համար լինելու է նոր արշալույս։
Մենք այս ընթացքում հսկայական աշխատանք ենք անում, այս տեմպը պետք է պահենք և ծավալները ավելացնենք։ Երեկվա սադրանքը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ ուժից հետո ձեր թիվը կրկնապատկվեց և սա ձեր պատասխանն էր։
Բանաձրը հետևյալն է՝ տեմպը պետք է պահենք, ծավալները՝ մեծացնենք, մեկ է չեն դիմանալու։ Այս ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է, որ Հայաստանից որևէ մի կտոր հանձնվի թշնամուն։ Պետք է գալ այս հրապարակ, որպեսզի միասին մերժենք այս կապիտուլիանտին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։