Ես դիմում եմ ոստիկաններին. Արթուր Վանեցյան

Շատ քննադատվեց ոստիկանությունը, բայց մեկ բան պետք է արձանագրենք՝ մեր կռիվը ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է․ այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում ասաց  Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Ես դիմում եմ ոստիկաններին՝ ժողովուրդ ջան, մի արեք, ամոթ է։ Գիտեմ՝ ձեզնիշ շատերը նույն բանն են ուզում, ինչ ուզում են մյուսները, առհասարակ, ես կարծում եմ, որ չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն՝ ուրիշ բան ուզի, հայը երբեք չի ծնկելու ոչ մեկի առջև և մեր պայքարը հենց դրա համար է։ Սա նյարդերի պայքար է ժողովուրդ, հոգնել չկա։ Ժողովուրդ, մեր կռիվը ոստիկանների հետ չի։

Մի լսեք որևէ սուտ, կեղծ պնդումներին, թե շարժումը մարել է, այս ժամին այսքան մարդ կա և մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։ Օրակարգից չենք շեղվում և պայքարելու ենք ուս ուսի տված ու շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք հզոր Հայաստան և հզոր Արցախ, ինչպես նաև արժանապատիվ ապրող քաղաքացիներ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել