Հարցնում են՝ ո՞վ է կրում պատասխանատվություն, երբ տեղի են ունենում բախումներ, շատ հստակ և ուղիղ ուզում եմ այդ հարցին պատասխանել՝ ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ կրում եմ պատասխանատվություն․ այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք, ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ՝ փախնող։ Մեզ հենց այդ պատասխանատվություն է ստիպել, որ այսօր այս պայքարի մեջ ենք և այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հրապարակել ենք՝ մտնում ենք այդ պատասխանատվության տակ և հնալու ենք մինչև վերւ։ Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, ովքեր երեկ վիրավորվել են նաև այն ոստիկանի համար, ում կրակեց մեկ ուրիշ ոստիկան։
Դուք՝ օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում 5 հազար զոհվածների համար, Շուշիում սպանդի ենթարկված ոստիկանների համար, Արցախի մեծ մասի կորստի համար։ Եթե ձեզ թվում է, որ մանդատով պետք է մեզ խեղճացնեք, սխալվում եք, մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը։
Այս երկրում կա մի խուլիգան, որը գտնվում է Կառավարության շենքում և մենք նրան վռնդելու ենք, այստեղ արժանապատիվ մարդիկ են, ովքեր դուրս են եկել հանուն պայքարի։
Ակնհայտ բռնություններ սկսվեցին մայիսի 28-ի հանրահավաքի ժամանակ։ Հույս ունեին, որ շարժումը իրենց խոսքով՝ մաշեցնելու են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրանք որոշեցին երթ իրականացնել և ապա վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, շարունակելու՝ հանրահավաքը։