Ջրբաժանը գծված է. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանություններն ամբողջ օրը փախչում էին ձեզանից։ Ժողովրդական լեզվով ասած՝ մկան ծակին հազար թուման են տալիս։ Իսկ օրվա վերջում խղճուկ այդ տեսարանը պարտակելու համար ոստիկանական ուժերով կրկին ստոր սադրանքի դիմեցին։

Բայց մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում։ Եվ մենք գիտենք, թե ում դեմ ենք պայքարում։

Ժողովուրդ, այսօր դու հրաշալի էիր։ Այսօր դու ստացար քո բոլոր հարցերի պատասխանը։ Եվ այո՝ ջրբաժանը գծված է։ Եվ ուրեմն շարունակում ենք նույն ոգով ու նույն տեմպով։ Մեր հաղթանակն անխուսափելի է, գնալու ենք մինչև վերջ»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել