Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգի մասին

«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղթելյանը խոսեց նաև վաղվա իրենց անելիքների մասին:

Նա ասաց, որ վաղը՝ ժամը 13:00-ին, տեղի է ունենալու երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում:

«Մենք երեկվանից կուսակցությունների հետ բանավեճի մեջ ենք: Ներկայացրել ենք, այն փաստաթուղը, որը ներկայացրել էինք Ազգային ժողով: Վաղը օրվա երկրորդ կեսին այս փաստաթղթի հետ կապված արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումը կունենանք: Այս պահին 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ ստորագրել են, ցանկը բաց է: Վաղը մեր պատգամավորները հանդիպում կունենան տարբեր գիտական, կրթական և մշակութային կազմակերպությունների ղեկավար կազմերի հետ:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում մեր քաղաքացիներին մարզերում հավաքվել, ինքնակազմակերպվել, գնալ և հստակ դիրքորոշում պահանջել»,- ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ աղը Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու երեխաներին նվիրված միջոցառում և կանանց ու երեխաներին հրավիրեց հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել