Մի թեզ կա, որը շատ հաճախ են ասում. գնացեք Արցախում Արցախի համար պայքարեք: Արցախի համար պայքարելու ամենաճիշտ տեղն ասյտեղ է, որովհետև եթե հանկարծ այն ինչ միասին անում ենք չլիներ, աշխարհը կասեր, որ հայերը համակերպվել են: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Եթե Նիկոլ նորմալ բանակցող լիներ, ինքը կկարողանար գոնե սա մի քիչ օգտագործել, բայց փորձում է սա ջարդել ու խեղդել: Այստեղ հավաքված մարդկանց մտքում ու շուրթերին միայն մի բառ է՝ Արցախ»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ գործող իշխանություններն այդպես էլ չեն հասկացել, որ Արցախն ու Ղարաբաղի հիմնախնդիրը ընդդիմադիրների համար ոչ թե իշխանությունը պահելու համար է, այլ ընդհակառակը և իրենց քաղաքական թիմի ղեկավարը ժամանակին իշխանության մնաց, որպեսզի ապահովի Արցախի անվտանգության խնդիրը: