«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում

Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որից հետո շարժման մասնակիցները սկսեցին քայլերթ իրականացնել Երևանի փողոցներում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԱԳՆ-ի մոտից երթով գնացին Երևանի պետական համալսարան։ Բանակցություններից հետո ոստիկանները ԱԺ պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել մայր բուհ, սակայն ոչ մեկ նրանց չընդունեց։

Այնուհետ ընդդիմադիրները երթով հասան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել