«Համախմբում» նախաձեռնության աջակից, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված։
«Դանիելյան Արմենը, բնականաբար, կանխատեսելի էր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ) նախատեսված արարքը։