Ապրիլ ամսին ոստիկանները չեն պարգևատրվել, պարգևատրվել են մայիսին, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։
«Ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, կարծեմ՝ մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել», – նշեց նա։
Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ պարգևավճար ստացել են բոլորը ու դա պայմանավորված չէ Երևանում տեղի ունեցած ցույցերով։