Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահը անդրադարձավ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը արած որոշ հայտարարությունների։ Դրանցից մեկը վերաբերվում է հրավիրված արտահերթ նիստին, որի մասին ընդդիմադիր պատգամավորը ասել էր՝ «եթե տղա են, պետք է մասնակցեն»։
«Իրա մակարդակնա իրա հայտարարությունը։ Եթե տենց է, թող գար, նախորդ նիստերին մասնակցեր, այլ ոչ թե միկրոֆոնը շուռ տա։ Նիստերին գալիս գրանցվում, դուրսա գալիս։ Թող Սևանի ափին կառուցած հյուրանոցը Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանը գնար բացմանը։ Սեյրան Օհանյանի «ասաբնյակը» թող Ստեփանակերտում կառուցեին։ Թող Ագնեսա Խամոյանը Ցվետանա Պասկալևայի պես ծրագրեր անի, ինչի՞ չի անում»,-նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Արցախը փրկում են գործով, ոչ թե քաղաքի կենտրոնով շրջապտույտներ և սելֆիներ անելով։
Լրագրողները հարց ուղղեցին նաև բանակցային գործընթացի վերաբերյալ։ Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ Ակնան (Աղդամ) դեռ Ալեն Սիմոնյանի հայրենի՞քն է․ «Կարսում ծնվել է իմ հայրենիքը և Կարսը նույնպես, ինչ-որ չափով, իմ հայրենիքն է։ Իմ տատերը, պապերն այնտեղից են։ Համեմատել իրավիճակը մինչև պատերազմը, պատերազմից հետո ճիշտ չէ։ Իրավիճակ է փոխվում։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է»։