Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։

Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, եւ որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել