Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիների վաղվա օրակարգը

Վաղը շարունակում ենք այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ որպեսզի տեսնենք, թե ով ինչպիսի դրիքորոշում ունի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս նշեց, որ դա անհրաժեշտ է, և իրենք պետք է հասկանան, թե ով է այդ փաստաթղթին դեմ:

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին մոտենալ իրենց համայքնի ղեկավարներին, բոլոր մարզերում հավաքվեք մարզպետարանների դիմաց և պահանջեք, որպեսզի դիրքորոշում հայտնեն մեր ներկայացրած փաստաթղթի մասին: Բոլորը պետք է ասեն. իրենց համար պաշտոնն է թանկ թե՞ հայրենիքը:

Վաղը առավոտյան ժամը 11:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, իսկ 15:00-ին կունենանք հանրավահավաք»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել