Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը Հանրապետության օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» և «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:
Միջոցառմանը ներկա են եղել Ծառայության ղեկավար անձնակազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պետերը:
Սերգեյ Ատոմյանը, շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին տոնի կապակցությամբ, մաղթել է բեղմնավոր աշխատանք, և որ յուրաքանչյուրն իր ծառայությամբ ունենա մեծ ներդրում պետության զարգացման և զորացման գործում, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում: