Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից 5 անձ է բերման ենթարկվել

Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ «Դիմադրություն» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում, 5 անձ է բերման ենթարկվել։

Ոստիկանությունից Iravaban.net-ին հայտնում են․ «5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին»:

Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել են, որ այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։

«Այդ պահանջները վերաբերում են Արցախի հայկական մնալուն և Հայաստանի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր պաշտոնյա պետք է վերահաստատի իր դիրքորոշումն այդ կետերի շուրջ․ կո՞ղմ է, թե՞ դեմ»,-նշել են նրանք։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել