Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել, որում նշվում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ:
Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»,- նշված է ուղերձում: