Մարզերում բնակելի թաղամասեր կառուցելու դեպքում կառուցապատողները և քաղաքացիները կկարողանան օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության ֆեյսբուքյան էջից:

«Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը»,- նշված է հրապարակման մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել