Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի համատեղ ջանքերով, Երուսաղեմի հայոց պատրիարքության, ի դեմս Սրբազան Հոր՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ և Միսակ Բալասանյանի հովանավորությամբ 44 օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունը այլևս իրողություն է։
Ծրագիրը լինելու է շարունակական և հնարավորինս շատ տղաներ կմասնակցեն ուխտագնացությանը։
Հ.Գ. ճանապարհին պարզեցինք, որ տղաներից Աշոտը մկրտված չէր և այսօր, պատարագից հետո, Հայր Թեոդորոսի քավորությամբ Աշոտը մկրտվեց»:

