Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունները հրաժարվել են ևս մեկ փորձության մասնակիցը լինելուց. այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասսաց Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ընդդիմությունը ինչպես արդեն հայտարարվել է, նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ հայտտարարության հատուկ տեքստով պետք է քննարկվեր և ընդունվեր մի փաստաթուղթ, որը բացառում է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ բանակցային որևէ գործընթաց կամ փաստաթղթի ստորագրում: Այդպիսի օրենք դեռ 1992 թվականին ընդունվել էր Հայաստանի գերագույն խորհրդի կողմից: Այն ժամանակ Դաշնակցությունը, որը ընդդիմություն էր առաջարկել էր նման նախագիծ: Նույնիսկ այդ ժամանակ իշխանությունը կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին:
Իսկ այս նախագիծը, որը հունիսի 3-ին պետք է քննարկվեր Ազգային ժողովում, իշխանությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել: