Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը հերթական անհասկանալի, ակնհայտորեն խուճապային գործողություն է կատարել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այսօր մենք 4 դրվագի մասին կարող ենք խոսել. առաջինը վերաբերվում է ապօրինի մի քրեական գործի հարուցմանը, որն իբրև թե հիմնավորված է այն հանգամաքով, որ հավաքի մասնակիցներին ես և Տարոն Մարգարյանը գումարներ ենք բաժանել: Արմավիրի մարզում մայիսի 6-ին քրեական գործ է հարուցվել, որի վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Երկորդ դրվագը այն է, որ այսօր մեր երկու ընկերներին առավոտից առևանգել են ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները: Մենք առ այս պահը տեղեկություն չունենք, թե որտեղ են նրանք: Քիչ առաջ իմացանք, որ փաստաբանական թիմը արդեն սկսել է զբաղվել այդ գործով: Խոսքը Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին է:
Երրորդ դրվագը կապված է Դրո Բազիկյանին այսօր բերման ենթարկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործի հետ, որի մասին կներկայացնի փաստաբան Վահե Եփրիկյանը»,- ասաց նա: