Պարոն Ջհանգիրյան, մակագրման համակարգը խափանելու համար պատասխան եք տալու․ Արամ Վարդևանյան

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները հակասահմանադրական ձևով կատարող Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվում էր ընդունել ծնողներին, դրանից հետո առաջարկում է, որ 5 ծնող մտնեն։ Դա նշանակում է, որ ծնողները պետք է որոշեին, թե իրենց միջից ով է այդ հնարավորությունից օգտվելու։ Ինքը չի էլ առաջարկում, որ այդ դեպքում ինքը պետք է իջներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին խոսել է ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցածին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:

Վարդևանյանի խոսքով՝ էլեկտրոնային մակագրման համակարգը  խափանել է Ջհանգիրյանը և դրա համար դեռ պատասխան է տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել