Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կառավարությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ազատել է պաշտոնից և Սյունիքի մարզպետ նշանակել Ռոբերտ Ղուկասյանին: