Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թանգարանները գնում են դպրոցներ։ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով։ Շուրջ 1000 երեխաներ առաջին փուլում հնարավորություն կստանան իրենց դպրոցում հյուրընկալել արվեստը։
Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները:
Նկարներում արդեն երևում է երեխաների հետաքրքրվածությունը»,- գրել է նա։