Թե որտեղ է Արցախի կարգավիճակը, նախ պետք է պատասխանի Ռոբերտ Քոչարյանը, որը մեծագույն վնաս է հասցրել արցախյան հարցին և սուբյեկտայնությանը. Արուսյակ Ջուլհակյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե որտեղ է Արցախի կարգավիճակը, նախ պետք է պատասխանի Ռոբերտ Քոչարյանը, որը մեծագույն վնաս է հասցրել արցախյան հարցին և Արցախի սուբյեկտայնությանը նախ Արցախի դրոշը բանակցությունների սեղանից հանելով ու Արցախին բանակցություններից դուրս թողելով, ապա բանակցել է Մեղրին փոխանակելու տարբերակ, որով կոնֆլիկտը իրավունքի հարցից վերածել է տարածքային վեճի, ստորագրել է Ստամբուլյան խարտիան՝ Արցախյան հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի քննարկումը թույլ տալով, և ապա Մադրիդյան սկզբունքներին համաձայնվելով, որոնցով, ըստ էության, արձանագրել է, որ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել