Հուլիսի 19-ին Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 18-ին ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, զոհեր և տուժածներ չկան:
Իրավաբան.net