Դեմիրճյան փողոցում ապրող քաղաքացիները մի քանի ժամ չեն կարողացել խանութ իջնել. Իշխան Սաղաթելյան

Դեմիրճյան փողոցում ապրող քաղաքացիները մի քանի ժամ չեն կարողացել խանութ իջնել, իրենց երեխաներին մանկապարտեզից բերել իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երկրում պրոցես չկա, ամեն ինչ հանդարտ է: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Նա ուզում է այդ խոսքերով իր թիմին հույս տալ, որովհետև գիտի, որ հենց թիմը վտանգ զգաց առաջինն է իրեն լքելու: Այն տպավությունը, որ ուզում են ստեղծել, թե երկրում ամեն ինչ հանգիստ է այսօր դուք արդեն ապացուցել եք, թե ինչ իրավիճակ է: Այսօր դուք մոտ 3 ժամ արգելափակել եք նախագահական ու անվտանգության շենքերը:

Ներողություն եմ խնդրում, բայց Նիկոլը մեր ժողովրդին էշի տեղ է դրել: Չորս տարի շարունակ ամեն օր հայ մարդուն խաբել է՝ պատերազմ, պարտություն ու կորուստ բերել»,- ասաց նա:

Երթի մասնակիցները հանրահավաքից հետո քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ԱԺ փոխնախագահի խոսքով կարևոր հայտարարություններ են հնչելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել