«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոստիկանությանը հորդորել էր, որ խաղաղ ակցիաներից ոստիկանության բաժիններ բերման ենթարկված մասնակիցների տվյալները ոստիկանությունը փոխանցի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանց «բանակ տանեն»: Ցուցարարներին վախեցնելու այս փորձը իշխանական պատգամավորը ձևակերպել էր, թե իբր կարող են լինել մարդիկ, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից կամ ԶՈւ եռամսյա հավաքներից:
Օրեր առաջ ոստիկանությանը պաշտոնական հարցում էի ուղարկել պարզելու, թե արդյո՞ք ոստիկանությունն ընթացք է տվել պատգամավորական այդ անհեթեթ հանձնարարականին: Պարզվեց, որ ոստիկանությունում, ի պատիվ իրենց, արհամարհել են Քոչարյանի այդ անհեթեթ հորդորը և որևէ տվյալ չեն փոխանցել պաշտպանության նախարարությանը:
Իրականում շատ անբնական կլիներ, եթե ոստիկանությունը չարհամարհեր պետական համակարգից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Անդրանիկ Քոչարյանի այդպիսի խայտառակ «հանձնարարականը»»,- գրել է նա: