ԱԺ նախագահի խոսնակը՝ ընդդիմադիրների՝ բժշկից առողջական վիճակի տեղեկանքներ ներակայացնելու լուրերի մասին

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե ընդդիմադիր պատգամավորները բժշկից առողջական վիճակի տեղեկանքներ են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նպատակը, ըստ աղբյուրի, բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթացը կանգնեցնելն է։

Iravaban.net-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ասաց, որ այս պահին նման տեղեկատվության չի տիրապետում․ «Մայիսի 24-ի դրությամբ որևէ նման դիմում չի ստացվել»։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու հեռանկարը։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հարցը կքննարկվի, երբ նստաշրջանն ավարտվի, հունիսի 17-ից հետո։ ​

«Ես անձամբ համարում եմ, որ մենք պետք է այդ հարցին շատ լուրջ մոտենանք։ Ինչ որոշում կկայացվի՝ ես չգիտեմ։ Ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ ես բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», -ասել էր ԱԺ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել