Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով երեկ նախարարության դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային, նշեց՝ դա խայտառակ շոու էր. «Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր:
Պատգամավորներն օգտագործելով իրենց արտոնությունները մուտք են գործել շենք, ենթադրում եմ, որ քննարկելու ու ինձ հարց ուղղելու համար: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայել են պահել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը իհարկե չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում։