Անտրամաբանական է առանց գերիների վերադարձի խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Աբրահամյան

«Արձանագրենք, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, առհասարակ Հայաստանը հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։

Նա նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։ Աբրահամյանի խոսքով, իրենք ունեն արձանագրած խնդիրները, այն ճանապարհները, որով կարելի է գնալ ու ստեղծված իրավիճակում որոշակի լուծումներ գտնել։ Նրա խոսքով, այս պահին բավարար չափով չեն իրականացվում պաշտպանության բանակի ռեֆորմները, պետք է լուծել օջախներից զրկված անձանց բնակարանային խնդիրները տեղում։

«Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. «Ճկունության, էֆեկտիվության բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել