ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն․ Իշխան Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ, ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին այսօր մենք որոշել ենք գալ հրապարակ և պատասխանել ժողովրդին հուզող հարցերին։ Սա նոր ֆորմատ է, որը, վստահ եմ, շատերին կհետաքրքրի, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Մեր այս որոշման շարժառիթը շատ պարզ է՝ մենք այնտեղ ենք, որտեղ մեզ մանդատ տված ժողովուրդն է և այն հրապարակում ենք, որտեղ ձևավորվում և իրագործվում է մեր Հայրենիքի ու ժողովրդի կենսական շահերն արտահայտող օրակարգը։ Սա է պատգամավորական մանդատ ունենալու բուն իմաստը։

ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն, որին մենք մաս չենք կազմում։ Թող ասեն, խոսեն, իրար ծափ տան: Մեկ է իրանք էլ չկան…

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարան գնալու ենք մեր՝ ժողովրդի օրակարգով։ Հանրահավաքին դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ: 19։00-ին բոլորին կսպասեմ Գարեգին Նժդեհի հրապարակում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել