2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։
Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։ Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետÏ,-նշել է նա։